ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմերից որևէ մեկը չի պարտադրում իր դիրքորոշումը. Կոսաչով
Հայ-ռուսական հարաբերությունները դուրս են խորհրդարանական երկխոսությունից և նմանատիպ նիստերի ժամանակ բարձրացվում են այն հարցերը, որոնք ակտուալ են, հետաքրքրություն ունեն երկու ժողովուրդների ու խորհրդարանների համար:
Այս մասին Երևանում ընթացող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստին հայտարարեց ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:
Կոսաչովը վստահ է, որ կողմերը պետք է կարողանան օգտագործել առավելագույն ներուժը՝ և՛ առանձնահատուկ հարցերի անդրադառնալով, և՛ ավելի լայն կոնտեքստում հարցեր քննարկելու համար: Ամենակարևորը նա է, որ կողմերից որևէ մեկը մյուսին չի պարտադրում իր դիրքորոշումը
«Որևէ մեկը չի խոսում այն մասին, որ պետք է պարտադրել մյուսին դիրքորոշումը: Մենք փոխանակում ենք մտքեր մեզ շրջապատող իրադարձությունների ու հարևանների մասին՝ հաշվի առնելով նաև խոշոր կենտրոնների ու ինտեգրացիոն կառույցների վարած քաղաքականությունը, որոնք մանևրում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի շուրջ»,- նշել է նա:
Անդրադառնալով կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, Կոսաչովը կենտրոնացրել է ուշադրությունը Եվրասիական տնտեսական միության կոնտեքստում համագործակցության վրա՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն հետաքրքիր ու դինամիկ զարգացող կառույց է, որն ունի ամենօրյա ուշադրության կարիք: Բայց կա խնդիր՝ ԵԱՏՄ-ն չունի խորհրդարանական հարթություն և սա հետագայում քննարկման թեմա է: