19.04.2025
Ամեն ինչ չէ, որ հայկական կողմը կցուցադրի ArmHiTech ցուցահանդեսին. Վիգեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Վաղ թե ուշ Արցախը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ. Էդուարդ Շարմազանով

Վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ: Այս մասին Երևանում կայացած ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական ​​հանձնաժողովի արտագնա նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


Նա նշել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որն ավելի քան 25 տարի իրականացնում է ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ապահովմանն ուղղված աշխատանք՝ հանդիսանալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման անմիջական հարթակ:


Խոսելով վերջին քառորդ դարում ԱՊՀ ՄԽՎ գործունեության նշանավոր իրադարձությունների մասին՝ առաջին հերթին կառանձնացնեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերն ու ներդրումը 1994 թ. մայիսին Բիշքեկում ստորագրված արձանագրության նախապատրաստման եւ ամրապնդման գործում, որին հետևեց եռակողմ անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ:


«Ցավոք, այսօր Ադրբեջանն անտեսում է հենց իր կողմից ստորագրված եռակողմ հրադադարի մասին պայմանագիրը: Դրա հստակ օրինակն է Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատատենչ ժողովրդի դեմ, որը խլեց հարյուրավոր կյանքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ՝ իր ներդրումն ունենալով կազմակերպության ամրապնդման և զարգացման գործում»,- շեշտել է նա:

Լիբանանի «The EuroMena Funds»-ը Հայաստանում գործունեություն կծավալի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար