Հրայր Թովմասյանը կնշանակվի ՍԴ նախագահ հին սահմանադրությամբ. Բաբլոյանը բացեց խաղաքարտերը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորեւ.
«Համաձայն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Ազգային ժողովին առաջարկում եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը», - հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
ՍԴ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Հարությունյանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:
Ավելի վաղ մամուլւ գրել էր, որ այժմ կուլիսային հետաքրքիր զարգացումներ են ընթանում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի ընտրության/նշանակման շուրջ:
Հրայր Թովմասյանի առաջադրման կարգը հաստատեց «ՀԺ»-ի տեղեկություններն առ այն, որ նա ոչ միայն ցանկանում է ՍԴ նախագահ նշանակվել, այլեւ խորհրդարանական համակարգին անցնելու վերջին ամսում, երբ դեռ գործում են 2005 թ.-ին ընդունված սահմանադրության իրավակարգավորումները, հավերժացնել իրեն այդ պաշտոնում:
«Այլ կերպ ասած, Թովմասյանը կարող է դեռեւս գործող 2005 թ.-ի սահմանադրությամբ նշանակվել ՍԴ ցմահ նախագահ, ոչ թե վեց տարի ժամկետով, որ նախատեսված է նոր սահմանադրությամբ»,- նշել էր ՍԴ-ում «ՀԺ»-ի աղբյուրը:
Հրայր Թովմասյանը պատրաստվում է դառնալ ՍԴ նախագահ, այն էլ ցմահ, ինչպես նախատեսվում է 2005 թ.-ի սահմանադրությամբ: Դատելով այն հանգամանքից, որ թվմասյանի թեկնածությունն արագադրվել է Ազգային ժողովին, ապա նրան ընտրելու է խորհրդարանը, այլ ոչ թր ՍԴ դատավորների կազմը, ինչպես նախատեսվում է նոր Սահմանադրությամբ: