29.07.2025
Մենք արժանի ենք ՆԱՏՕ-ի անդամակցությանը. Վրաստանի նախագահ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ռուս–վրացական հարաբերությունները գտնվում են փակուղում

Ռուս–վրացական հարաբերությունները գտնվում են փակուղում։ Առևտրի ծավալի աճը, զբոսաշրջիկների հոսքը ՌԴ–ից դեպի Վրաստան ու Աբխազիայի տարածքով տարանցման մասին խոսակցությունները չպետք է մոլորության մեջ գցեն» ՌԴ–ի ու Վրաստանի միջև խնդիրներն անլուծելի են և նոր կոնտեքստներ են հարկավոր։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Անդրեյ Սուշենցովը։

Նա նշել է, որ երկու երկների անվտանգությունները սերտորեն կապված են`Հյուսիսային Կովկասի հանապետությունների ու Աբխազիայի ու Հվ.Օսիայի կապերը ստեղծում են մի իրավիճակ, որտեղ մի կողմի անվտանգության մակարդակի մաքսիմիզացիան հանգեցնում է մյուս կողմերի վնասներին։ Այդ իրավիճակն էլ ավելի խորացավ 2008թ.–ի պատերազմից հետո։

Ըստ նրա, Վրաստանը գտնվում է ՌԴ–Արևմուտք հակամարտության կիզակետում ու նրա առջև երկընտրանք է կանգնած` լինել ՌԴ–ի հետ, թե Արևմուտքի։ Վրաստանը ձգտում է անդամակցել ԵՄ–ին ու ՆԱՏՕ–ին։ Դրանով Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ–Ռդ հակասություննեի զոհ։

Նա նշել է, որ վրացական էլիտաները պետք է գիտակցեն, որ Արևմուտքի աջակցությունն ունի սահմաններն ու Թբիլիսին սեփական խնդիրները պետք է ինքնուրույն լուծի։

Ադրբեջանական  զորքերն իրականացնում են գիշերային տեղաբաշխում
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար