Եվրախորհրդարանը չի հետևելու Ռուսաստանում և Ադրբեջանում կայանալիք ընտրություններին
Եվրախորհրդարանի պաշտոնատար անձինք չեն հետևլու ապագայում Ռուսաստանում և Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների ընթացքին. հաղորդվում է եվրապառլամենտի մամլուլի հաղորդագրությունում:
Ընտրությունները Ռուսաստանում նշանակված են մարտի 18-ին, իսկ Ադրբեջանում՝ ապրիլի 11-ին:
«Եվրախորհրդարանը չի հետևելու ընտրական գործընթացներին, հետևաբար չի մեկնաբանելու հայտարարված արդյունքները»,- նշվում է փաստաթղթում:
Եվրախորհրդարանի ոչ մի անդամ պաշտոնական մանդատ չի ստացել` Եվրախորհրդարանի անունից դիտորդ դառնալու համար, հետևաբար ցանկացած պատգամավորի նախաձեռնություն կլինի բացառապես անձնական:
Եվրապառլամենտում նաև հայտարարվել է, որ լիագումար նիստում կքննարկեն ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող զեկույցը: Փաստաթղթում կներկայացվի նաև ԵԽ պաշտոնական դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ: