26.11.2024
ԼՂ պաշտպանության նախարարը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն
prev Նախորդ նորություն

«Դեմոկրատ» Սահակաշվիլու «Ուժերի զարթոնքի» իդեալներն են Էրդողանը, հայր եւ որդի Ալիեւները

Ուկրաինայից արտաքսված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք: Վրաստանի դասերը Ուկրաինայի ապագայի համար» գիրքը ֆաստ ֆուդի նման մի բան է` համով, բայց որակը խիստ կասկածելի:


Այս մասին նշում է իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ, պատգամավոր Միհրան Հակոբյանը: Նա իր Facebook-ի էջում գրում է, որ գիրքը կարդացի մեկ շնչով` 24 ժամվա ընթացքում: «Ի դեպ, առաջին դեպքն է, երբ բնօրինակով(ռուսերեն) չեմ կարդում, և պետք է նշեմ, որ թարգմանիչը շատ լավ է աշխատել», - նշում է նա եւ պատմում իր տպավորությունների մասին.


«Տպավորություններիս մասին.


•Սաակաշվիլին գրքում իրեն ներկայացնում է ոչ թե ամերիկյան լակեյի, այլ հաճախ ամերիկացիներին դեմ գնացող, սեփական սկզբունքները ամեն ինչից վեր դասող գործչի դերում: Ստում է, առանց ամերիկացիների թույլտվության` նա նույնիսկ ջուր չէր խմում:


•Ոչ մի տողով չի խոսում միլիարդավոր դոլարների հասնող ամերիկյան գրատների մասին, որով նա մի շարք հաջող բարեփոխումներ է իրակացրել: Տպավորություն է, թե ռեֆորմների փողը Վրաստանի խուլ գյուղերի բնակիչներն են տվել կամ փողերն օդից էին կաթում:


•Երդվայլ անտիսովետչիկ ու երդվյալ լիբերալ, դեմոկրատական արժեքների համար մեռած Սաակաշվիլու համար նախագահներ Ժ. Շիրակը, Ն. Սարկոզին, կանցլեր Ա. Մերկելը քըխ են, իսկ կանցլեր Գ. Շրյոդերը` ԿԳԲ գործակալ, բայց Ռ. Էրդողանը` հիանալի մեկը, մի հրաշք անձնավորություն, մի հրաշք առաջնորդ: Երդվյալ դեմոկրատն ու անտիսովետչիկը հիացած է Իլհամ Ալիևով և ուշ շրջանի սովետական նոմեկլրատուրայի մարմնացում Հեյդար Ալիևով:


•Ըստ Սաակաշվիլու` Ամերիկայում կարգին մարդիկ էին միայն Սորոսը, Բուշ Կրտսերն ու Դ. Ռամսֆելդը, իսկ 2008թ. ԱՄՆ ՊՆ Ռ. Գեյթսը, հետո նախագահ Օբան` իր վարչակազմով, Պուտինից սարսափած մարդիկ էին, Բուշ Ավագի խորհրդական Բ. Սկոուտֆորդի դպրոցի հետևորդներ: Ռ. Գեյթսը Բուշին տեղեկանք էր տվել, որ չի կարելի ռազմական հարված հասցել Ռուսաստանին, իսկ դա ըստ Սաակաշվիլու` վախկոտություն էր:


•Ըստ Սաակաշվիլու` 2008-ի օգոստոսին Վրաստանը հաղթեց պատերազմում, որովհետև ռուսներն այդպես էլ չգրավեցին Թբիլիսին` կանգնելով 15կմ հեռավորության վրա գտնվող Ախալգորիում: Դա նույնն է, որ Ադրբեջանում ասեն, թե արցախյան պատերազմում իրենք են հաղթել, որովհետև հայերն այդպես էլ Բաքուն չգրավեցին:


•Օգոստոսյան պատերազմի մասին Սաակաշվիլին ակնհայտորեն ստում է` բառ անգամ չասելով քնած Ցխինվալի ուղղությամբ հրթիռահրետանային կրակ բացելու իր հրամանի մասին, որով էլ, ըստ էության, սկսվեց պատերազմը: Ի դեպ, այս փաստը ֆիքսված է միջազգային փաստաթղթերում, որը Սաակաշվիլին անարդար է համարում:


•Իր երբեմնի համախոհներ Ն. Բուրջանաձեին քաղքենի ու կոռուպցիոներ է անվանում, իսկ Զ. Ժվանիային` հոմոսեքսուալիստ: Սա շատ բան է ասում Սաակաշվիլու բարոյական կերպարի մասին:


•Ըստ Սաակաշվիլու` Արևմտյան Եվրոպայի ղեկավարները վախկոտ լոխեր են, իսկ Լեհաստանի ու մերձբալթյան երկրների ղեկավարները` իսկական ռեմբոներ են, մարդկության ապագայի մասին միակ մտահոգ ղեկավարները:


•Ըստ դեմոկրատական իդեալների համար մեռած Սաակաշվիլու` Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան և մերձբալթյան պետությունները բնական դաշնակիցներ են ընդդեմ Ռուսաստանի և պետք է ամեն ինչ անեն, որ իրենց կողմը քաշեն աշխարհի ամենապուպուշ երկիր Թուրքմենստանին(իր հիանալի թուրքմենբաշիով), որ Ռուսաստանին զրկեն Արևմտյան Եվրոպային էներգակիրներ վաճառելու հնարավորությունից` դրանով ամրապնդելով ազատությունն ու ժողովրդավարությունը Եվրոպայում:


•Իր նախագահության շրջանի ամենամեծ բացթողումը համարում է այն, որ մեկ միլիոն(!) թուրքերի(իբր վրացական ծագմամբ, Էրդողանն էլ, ի դեպ, վրացական ծագում ունի) քաղաքացիություն չի շնորհել` ականջալուր լինելով անվտանգության կառույցների հորդորներին:


Գրքում Սաակաշվիլու մտքի ամենամեծ գոհարն այն է, որ Ուկրաինայի ապագան նա տուրիստական ձևաչափով է տեսնում: Պատկերացրեք մի պահ, Ուկրաինան պետք է ապրի տուրիզմով: Ինքնաթիռաշինության ու ծանր արդյունաբերական գիգանտը, եվրոպական ամենամեծ երկիրը պետք է դառնա տուրիստական երկիր, երևի ի նկատի ունի` բորդել բաց երկնքի տակ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ուկրաինայի ապագայի շուրջ «մեծն ռեֆորմատորի» պատկերացումների մասին»: