25.11.2024
Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի հաղորդակցությունը չի դադարի. Վրաստանի վարչապետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ

Մարտի 12-ից 17-ին Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ կներգրավվի շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զարահատեխնիկա: Փոխանցում է Ադրբեջանի ՊՆ կայքը:


Համաձայն հաղորդագրության՝ վարժանքներին կներգրավվեն Ադրբեջանի բանակի տարբեր զորատեսակներ:


Վարժանքներին, համաձայն ադրբեջանական կողմի, բացի նշված զինտեխնիկայից նաև կներգրավեն շուրջ 1000 միավոր հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, մինչև 50 միավոր ավիացիոն տեխնիկա:


Համաձայն հայտարարվող սցենարի՝ ադրբեջանական ստորաբաժանումները «պետք է կանգնեցնեն պայմանական հակառակորդի հարձակումը և հակահարվածի միջոցով վերականգնեն ձեռնտու հատվածներում իրենց վերահսկողությունը»:


Վարժանքները նախատեսվում է, այսպիսով, անցկացնել «հակահարձակման» սեցենարով՝ «բարդ լեռնային պայմաններում»:


Ադրբեջանը վերջին տարիներին տարվա ընթացքում մեկ-երկու նմանատիպ խոշոր զորավարժություն է անցկացնում: Այստեղ հատկանշական է, որ անցած երկու տարիների խոշոր վարժանքները, ըստ ադրբեջանական կողմի հայտարարությունների, ավելի շատ հարձակողական բնույթի էին, իսկ այս մեկը՝ հակահարձակողական է, գրում է Ռազմինֆոն:


2017 թ. Ադրբեջանի զինուժը խոշոր վարժանքներ է անցկացրել ապրիլին, հունիսին, սեպտեմբերին, նոյեմբերին: