25.11.2024
Վրաստանը խոստացել է ԵՄ–ին նվազեցնել դեպի Եվրոպա անօրինական արտագաղթողների թիվը
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանը չի դիտարկելու Ադրբեջանի նախագահական ընտրությունները

Եվրախորհրդարանը չի դիտարկելու Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները: ԱՊԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են Եվրախորհրդարանի դեմոկրատիայի և ընտրությունների համակարգման աջակցության խմբի համանախագահներ Դևիդ Մակալլիստերն ու Լինդա Մաքևենը:


Հայտարարության մեջ ասվում է, որ քանզի կառույցը չի դիտարկելու ընտրությունները, ինքը չի մեկնաբանելու ո՛չ նախընտրական գործշընթացը, ո՛չ էլ ընտրությունների արդյունքները:


«Եվրախորհրդարանի ոչ մի անդամի մանդատ չի տրամադրվել ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնել և մեկնաբանել գործընթացը: Այնպես որ, եթե Եվրախորհրդարանի անդամներից որևէ մեկը դիտորդ հանդես գա ընտրություններին, ապա անելու է դա անձնական նախաձեռնությամբ և իրավասու չի լինելու խոսել կամ գործել Եվրախորհրդարանի անունից»: