28.07.2025
Ե՞րբ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:


Ազգային Ժողովում քիչ առաջ հրապարակվեց փակ գաղտնի հերթական քվեարկության արդյունքները, համաձայն որի՝  64 պատգամավոր կողմ էր քվեարկել, իսկ 27-ը՝ դեմ Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ դառնալուն:


Հիշեցնենք, Թովմասյանը կզբաղեցնի Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի տեղը, ում լիազորությունները դադարել էին անցած ամիս: Ավելի վաղ խորհրդարանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց Գևորգ Կոստանյանին, ով կփոխարինի Հրայր Թովմասյանին: Իսկ ահա Թովմասյանի փոխարեն պատգամավորի մանդատ ՀՀԿ-ից կստանա նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: 

Հայ-վրացական քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին