21.04.2025
Դատարանները պետք է բեռնաթափվեն, այն կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, դարձել է Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով Կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։


Բյուրոյի անդամների առաջադրումը կայացել էր Կորեայի Հանրապետությունում 2017 թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունեցած Կոմիտեի 12-րդ նստաշրջանի ընթացքում քննարկումների ժամանակ, իսկ վերջնական հաստատումն իրականացվել է ս․թ․ փետրվարին կայացած էլեկտրոնային խորհրդակցությունների ընթացքում։ Հայաստանը Կոմիտեի անդամ է հանդիսանում 2016-2020թթ. ժամանակահատվածի համար:


Տեղեկանք. Միջկառավարական կոմիտեն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի գլխավոր մարմիններից է և բաղկացած է տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

Իսրայելի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության օրը նշելու օրինագիծը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
21.04.2025
Քրիստինե Վարդանյանը Թուրքիայի դրոշի այրման մասին. «Սա քաղաքական դիրքորոշման արտահայտում է»