ԱՄՆ-ն Թուրքիայի պահանջով զորքերը դուրս չի բերի սիրիական Մանբիջից
ԱՄՆ-ն մտադիր չէ զիջելու Թուրքիայի ճնշմանը, որը պահանջում է ամերիկյան ստորաբաժանումները Մանբիջից դուրս բերել: Այս մասին լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը՝ պատասխանելով համապատասխան հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի ճնշմանը (ԱՄՆ-ի վրա) Մանբիջի առումով, ապա իրավիճակը չի փոխվել: Մենք ըմբռնումով ենք մոտենում Անկարայի անհանգստությանը (Սիրիայում քրդական ջոկատների վերաբերյալ): Սակայն հիմա մեր նպատակը ճնշում գործադրելն է «Իսլամական պետություն խմբավորման» վրա, գոհայինների դեմ ռազմական արշավը շարունակելը»,-նշել է նա:
Մեթիսի խոսքով՝ ԱՄՆ-ն «մտահոգ» է, որ սիրիական Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունները «ուշադրությունը շեղում են ԻՊ-ի դեմ պայքարից»: «Մենք Թուրքիայի հետ համագործակցում ենք նրա անվանգության ապահովմանը վերաբերող հարցերում, որոնց առումով նա օրինական տագնապ ունի: Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է, եւ մենք նրա հետ հարցերը քննարկում ենք զինվորական բոլոր մակարդակներում: Ես նրանց պաշտպանության նախարարին հաջորդ շաբաթ կհանդիպեմ Բրյուսելում»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը: