4.12.2024
Պուտինն ու Էրդողանը քննարկել են համատեղ ջանքերի շարունակումը Սիրիայում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ստրատեգիական նպատակն է վերադարձնել Երեւանը. Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագորմարի ժամանակ ելույթ ունենալիս, պատմել է իրենց երկրի ստրատեգիական նպատակների մասին՝ կապված Հայաստանի հետ, հայտնում է РИА Новости-ն:


«Երեւանը մեր պատմական տարածքն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց»,- ասել է Ալիեւը: Նա նաեւ հավելել է՝ ուրախ է, որ իրենց հողերի մասին գրում են գիտական հոդվածներ, նկարահանում ֆիլմեր, իսկ ադրբեջանական երիտասարդությունն ու միջազգային հանրությունը պետք է անպայման իմանան, որ Երեւանյան խանությունը, Զանգեզուրը իրենց «պատմական հողերն են»: