25.11.2024
Կներդրվի գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը. KfW-ն կտրամադրի 5 մլն եվրո դրամաշնորհ
prev Նախորդ նորություն

Վարչապետը գոհ է՝ խոստացված 856 մլն դոլարի ներդրումն ապահովել են

Խոստացված 856 մլն դոլարի ներդրումն ապահովել ենք, որից 540 միլիոնը միայն մասնավոր հատվածից է եղել: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հարցի:


Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե ի՞նչ արդյունք ունեցավ մեկ տարի առաջ իր հնչեցրած կոչը՝ գալ ու ներդրումներ անել Հայաստանում: 


Կարեն Կարապետյանի խոսքով, հաշվետվությունները ավելի կոնկրետ կներկայացվեն առաջիկայում, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ իր խոստմանը՝ 840 մլն դոլարի ներդրումների մասով, ապա այդ գումարն արդեն իսկ ապահովվել է՝ անցած ժամանակահատվածում ՀՀ-ում կատարվել է 856 մլն դոլարի ներդրում:


Վարչապետը պարզաբանեց, որ միայն 540 մլն-ը մասնավոր սեկտորից է:


Ինչ վերաբերում է ռուսաստանյան ներդրումներին և այն ազդեցությանը, որ այդ ոլորտի վրա կարող է ունենալ այսպես կոչված կրեմլյան ցուցակում ներառված գործարարների նկատմամբ հնարավոր կիրառվելիք պատժամիջոցները, վարչապետը նշեց.


«Ներդրումները միայն ՌԴ-ից չեն և առաջիկայում ներդրումների աշխարհագրությունը նույնպես կներկայացնենք: Երկու թիվ ներկայացնեմ միայն՝ հունվարին՝ 2016 թվականի հունվարի հետ համեմատած, արտահանումը 43,3%-ով աճել է, որից 19%-ն է ԵԱՏՄ, մնացածը այլ երկրներից է: Ներմուծումը աճել է  55,8%-ով , որից 15%–ը՝ ԵԱՏՄ-ից»,- ասաց նա: