22.11.2024
Փորձագետ. ԱՄՆ-ի եվրոպական հակահրթիռային համակարգն ուղղված է ՌԴ-ի դեմ
prev Նախորդ նորություն

Օբամա. Առանց ՌԴ-ի մասնակցության անհնար է լուծել Սիրիայի խնդիրները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում խնդիրներն անհնար է լուծել առանց ՌԴ-ի ու Իրանի մասնակցության:

«Ես համաձայն եմ այն բանի հետ, որ մենք չենք կարող լուծել հարցերը Սիրիայում, առանց ռուսների, իրանցիների, առանց Պարսից ծոցի մեր դաշնակիցների», - Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը մեղադրել էր ԱՄՆ-ին՝ Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ: «Ամերիկացիները քաղաքական կարգավորում են պաջանջում, սակայն այդ ընթացքում միլիարդավոր դոլարներ են հատկացնում ահաբեկիչներին աջակցելու համար», - նշել էր նախարարը:

Օբամայի խոսքով, հակամարտության գոտում առկա է մեծ քանակությամբ զենք ու փող: Ամերիկացի նախագահն ընդգծել է, որ պետք է համաձայնություն ձեռք բերվի գլխավոր գերտերությունների միջև, որոնք շահագրգռված են Սիրիայում հակամարտության կարգավորմամբ: Նա նշել է, որ դա չի լինելու հաղթանակ պատերազմի դաշտում:

Ըստ նրա, Իրանն այն խաղացողների թվում է, ում համար կարևոր է մաս կազմել այդ բանակցային գործընթացի:

Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվում է ռազմական հակամարտությունը, որի ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 200.000 մարդ: Կառավարական ուժերին դիմագրավում են տարբեր ռազմական խմբավորումներին պատկանող մարտիկներ: Ամենաակտիվը "Իսլամական պետության" մարտիկներն են: