22.11.2024
Օբամա. Առանց ՌԴ-ի մասնակցության անհնար է լուծել Սիրիայի խնդիրները
prev Նախորդ նորություն

Նոբելյան մրցանակակիր. Իրանի շուրջ համաձայնությունը զրկել է ԱՄՆ-ին Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղակայելու փաստարկներից

Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդ վեցնյակի և Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությունը զրկել է ԱՄՆ-ին Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու գլխավոր փաստարկներից: Այդ մասին Sputnik-ին նշել է խաղաղության Նոբելյան մրցանակակիր Հելեն Կալդիկոտը:

«Ամերիկյան պաշտպանական համակարգերի Եվրոպայում տեղակայելու անիմաստ և խաբուսիկ բոլոր բացատրությունները՝ Իրանի հետ համաձայնությունից հետո, հօդս են ցնդել», - նշել է Կալդիկոտը: Փորձագետի խոսքով, այդ հակահրթիռային համակարգը, ինչպես ասվել էր, տեղադրվել էին Իրանի հնարավոր ագրեսիան կանխելու համար: «Սակայն այժմ, երբ առկա է Իրանի հետ համաձայնություն, ինչպիսի պատճառաբանություն կհորինի ԱՄՆ-ը այդ ագրեսիվ տեխնոլոգիաների համար» ,- հարցադրում է հնչեցրել փորձագետը:

Մինչ այդ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնագիրը չեղյալ չի համարում Եվրոպայում հակահրթիռային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, որն, ինչպես նշում էին, ուղղված է իրանական հրթիռային վտանգին հակազդելուն:

VERELQ-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը փաստացի խոստովանել է, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգը ստեղծվում է Ռուսաստանի դեմ: Այդ մասին հայտարարել էր Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը: Նրա խոսքով, բոլորի համար այժմ պետք է պարզ դառնա, որ ԱՄՆ-ը չի հանելու իր հակահրթիռային համակարգը Եվրոպայից:

"Դրա հետ կապված ՌԴ-ը պետք է անհրաժեշտ հակաքայլեր ձեռնարկի՝ ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգը ոչնչացնելու և ավելի հզոր հրթիռներ ստեղծելու համար, որոնք կկարողանան այն հաղթահարել", - հավելել էր նա: