22.11.2024
Նոբելյան մրցանակակիր. Իրանի շուրջ համաձայնությունը զրկել է ԱՄՆ-ին Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղակայելու փաստարկներից
prev Նախորդ նորություն

Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բելգիայի խորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հայտնում է asbarez.com-ը։

Բանաձևն ընդգծում է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և կոչ է անում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-ամյակը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար»։

Բանաձևը ներկայացրել է խորհրդարանի անդամ Փիթեր Դե Ռուվերը, հայնտնում է tert.am-ը: Այն ընդունվել է հուլիսի 7-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։

Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998-ին։ Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: