20.04.2025
Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Ամերիկացիները դուրս են եկել ցույցերի «Իրանին կանգնեցնելու» պահանջով

Մի քանի հազար ամերիկացիներ դուրս են եկել Նյու-Յորքի կենտրոնական Թայմս-սքվեր հրապարակ՝ պահանջելով ԱՄՆ-ի Կոնգրեսից մերժել Իրանի և միջազգային միջնորդ վեցնյակի միջև ձեռք բերված միջուկային համաձայնությունը:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վեցնյակի հետ կնքած համաձայնագիրը ենթադրում է Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառված պատժամիջոցների փուլային չեղարկում Թեհրանի միջուկային պոտենցիալի կրաճատման դիմաց:

Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, «Կանգնեցնել Իրանին» (Stop Iran Rally) ցույցի հետ կապված ուժեղացվել են անվտանգության միջոցառումները քաղաքի կենտրոնական հրապարակի շրջանում: Գործակալությունները նշում են, որ իսրայելամետ ցուցարարների քանակը հայտնի չէ:

CBS հեռուստաընկերության տվյալներով, ցույցի կազմակերպիչները վստահ են, որ Իրանի հետ համաձայնագիրը հարվածի տակ է դնում միջազգային անվտանգությունը՝ հնարավորություն տալով Իրանին միջուկային ռումբ ստեղծել: Ցուցարարների մեծամասնությունը վանկարկում է «Չեղարկել գործարքը»:
Վելայեթի. Թեհրանը և Մոսկվան կարող են գտնել ցանկացած միջազգային խնդրի լուծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար