22.11.2024
Stratfor. Պեկինը և Մոսկվան պատրաստ են տապալել ԱՄՆ-ի ազդեցությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ-ի եվրոպական հակահրթիռային համակարգն ուղղված է ՌԴ-ի դեմ

ԱՄՆ-ը փաստացի խոստովանել է, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգը ստեղծվում է Ռուսաստանի դեմ: Այդ մասին Ռիա Նովոստիին հայտարարել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը:

Ինչպես մինչ այդ հայտարարել էր ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, Իրանի հետ համաձայնագիրը չեղյալ չի համարում Եվրոպայում հակահրթիռային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, որն, ինչպես նշում էին, ուղղված է իրանական հրթիռային վտանգին հակազդելուն:

«Պետքարտուղարության այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգը Եվրոպայի ռազմական գործողությունների թատերաբեմում ստեղծվել է որ թե Իրանի միֆային վտանգի դեմ, որը չէր կարող ի հրթիռներով հասնել Եվրոպային, այլ հենց ՌԴ-ի դեմ: Դա զրոյացնում է ԱՄՆ-ի մինչ այդ արված այն բոլոր հայտարարությունները, որոնք ուղղված էին հակահրթիռային համակարգի ստեղծումը արդարացնելուն», - նշել է Սիվկովը:

Նրա խոսքով, բոլորի համար այժմ պետք է պարզ դառնա, որ ԱՄՆ-ը չի հանելու իր հակահրթիռային համակարգը Եվրոպայից: Դրա հետ կապված ՌԴ-ը պետք է անհրաժեշտ հակաքայլեր ձեռնարկի՝ ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգը ոչնչացնելու և ավելի հզոր հրթիռներ ստեղծելու համար, որոնք կկարողանան այն հաղթահարել: