25.11.2024
Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն Հայաստանին սպառազինություններ ձեռք բերելու համար 100 մլն դոլար նոր վարկ է տրամադարում

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը գործադիրը հավանություն տվեց:


Համաձայն համաձայնագրի՝ ռուսական կողմը Հայաստանին տրամադրում է մինչև 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ` ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:


«Հայկական կողմը վարկն օգտագործում է (ԱՄՆ դոլարով) հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար` կնքված սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան Պայմանագրերում նշված ռուսական և հայկական կազմակերպությունների միջև»,-ասված է համաձայնագրի տեքստում:


Ըստ տեղեկության՝ կանխավճարային վճարումները կազմում են յուրաքանչյուր Պայմանագրի արժեքի ոչ պակաս, քան 10 տոկոսը և իրականացվում են Հայկական Կողմից հօգուտ ռուսաստանյան Լիազորված կազմակերպությունների։
Վարկի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են տարեկան 3,0 տոկոս տոկոսադրույքով: Հայկական Կողմը վարկն օգտագործում է 2018-2022թթ. ընթացքում: Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով:


Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և դրա համար զինամթերք, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր , ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, ՌՊԳ -26 նռնականետեր, «Դրագունով» դիպուկահարային զենք, «Տիգր» զրահամեքենաներ, ինժեներային և կապի միջոցներ:


Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Հայաստանը պատրաստվում է տարեկան շուրջ 26-27 մլրդ դրամով ավելացբել ռազամակն ծաախսերն ու ՌԴ-ի հետ բանակցում է, որ նոր ռազմական նշանակության վարկ ստանալու համար:
Վարդան Արամյանը նաև հայտարարեց, որ ռուսական 200 միլիոն դոլար վարկի գումարները Հայաստանն ամբողջությամբ դեռ չի ծախսել: Նա նաեւ հավելեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է նաև ռազմական նոր վարկի ստացման շուրջ:


«Այս պահին տարբեր քննարկումներ ունենում ենք: Բայց որևիցե բան ֆորմալ դեռևս չունենք: Բարձր մակարդակի նախնական պայմանավորվածություն ժամանակին եղել է, որ Ռուսաստանը ներքին գներով մեզ ռազմամթերք մատակարարի: Որպես ռազվարական գործընկեր Ռուսաստանը համաձայնվել էր, որ ներքին գներով դա մատակարարվի, և այդ շրջանակներում է բանակցությունները տարվում», - ասաց Արամյանը:


Նախարարն ասաց, որ ՀԱՊԿ անդամ երկրներից նման քննարկում Հայաստանը վարում է միայն Ռուսաստանի հետ: Վարդան Արամյանի խոսքով, նոր ռազմական վարկի շուրջ քննարկումները սկսվել են այս տարի և որ դրանք շարունակական են:


«Թիրախավորված է ոչ թե անվանական նիշը, այլ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները՝ ՀՆԱ 4%-ի չափով, թեև 2017թ. համար 3.71% է եղել»,- ասաց Արամյանը։ Մինչև 2020թ. պաշտպանական ծախսերը, նախարարի խոսքով, դոլարային արտահայտությամբ կհասնեն 500-600 մլն դոլարի: