Էլեկտրաէներգիայի սակագինը դա Հայաստանի ներքին հարցն է և չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Էլեկտրաէներգիայի սակագինը դա Հայաստանի ներքին հարցն է և անշուշտ չէր կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ այդ մասին նշել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում: Նա այսպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե Պուտինի և Սարգսյանի միջև՝ Հայաստանի նախագահի ծննդյան օրվա կապակցությամբ կայացած
հեռախոսազրույցի ընթացքում արդյոք քննարկվել է Հայաստանում տիրող լարված իրավիճակը:
Պեսկովն ասել է, թե հարցը քննարկվել է երկկողմ հարաբերությունների համատեքստում: Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները:
Ռուսական Ինտեռ ՌԱՕ-ի 100%-ոց մասնաբաժնով դուստր ընկերություն համարվող "Հայաստանի էլեկտրական ցանցերը" մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագները 40%-ով բարձրացնելու հայտ: Հանձնաժողովը հունիսի 17-ի նիստին հայտը բավարարել է մասնակի: Ընկերության պարտքը կազմում է 250 միլիոն դոլար և այն հայտնվել է բարդ ֆինանսական իրավիճակում:
Հանձնաժողովը, չնայած հասարակության դժգոհությանը, հղում կատարելով օբյեկտիվ հանգամանքներին՝ սակավաջրություն և հայկական դրամի արժեզրկում դոլարի նկատմամբ, մասնակիրորեն բավարարել է Հայաստանի էլցանցերի հայտրը՝ հավանություն տալով սակագների բարձրացմանը 17%-ով: Որոշումը բուռն հասարակական դժգոհություն է առաջացրել: Հունիսի 19-ից Երևանի բնակիչները սկսել են շուրջօրյա բողոքի ակցիաներ անցկացնել քաղաքում: Նրանք արգելափակել են Բաղրամյան պողոտան, որտեղ տեղակայված է նախագահի նստավայրը, պահանջելով սակագների բարձրացման վերաբերյալ հանձնաժողովի որոշման կասեցում:
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցին անդրադարձել է նաև Ինտեռ ՌԱՕ-ի կառավարման խորհրդի ղեկավար
Բորիս Կովալչուկը նշելով, որ ստեղծված իրավիճակն ունի տնտեսական պատճառները և այնտեղ ոչ մի քաղաքանություն էլ չկա:
Նրա խոսքով, ռուսական Ինտեռ ՌԱՕ-ին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կորուստները կապված են երկրում գոյություն ունեցող համակարգային կարգավորման հետ: «ՓԲԸ Հայաստանի էլցանցերի մոտ գոյացած բազմամյա կորուստները պայմանավորված են սակագների կարգավորման գոյություն ունեցող համակարգով և ՀՀ-ում էլեկտրոէներգետիկայի շուկայի կենսագործունեության կանոններով», - նշել է Կովալչուկը:
Նա հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագները ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաև Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում արտադրության ծավալի նվազումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել: «Սրանք են ստեղծված ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառները», - նշել է նա: