Բողոքի ակցիաներ Հայաստանում. զանգվածային սադրանքների վտա՞նգ, թե կյանքի բարելավման հնարավորություն
Երևանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված բողոքի ակցիաների շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: Ինչպես հաղորդվում էր մինչ այդ, "Ոչ թալանին" համակարգող խմբի անդամները բողոքի ակցիաները Բաղրամյան պողոտայից տեղափոխել են Ազատության հրապարակ, սակայն բազմահազարանոց ցույցը պողոտայում շարունակվեց նաև հունիսի 28-ի երեկոյան:
Բաղրամյան պողոտայում ակցիայի կողմնակիցները ցանկանում են բողոքի ալիքն ուղղորդել իշխանությունների դեմ: Քաղաքական գործիչների և փորձագետների կարծիքներն իրադարձությունների հետագա զարգացման շուրջ տարբերվում են: Ոմանք շարժման ծայրեղականացումը դրական են համարում, քանի որ դա կստիպի իշխանություններին դիմել երկրում հիմնարար բարեփոխումների, մյուսները, հակառակը, տեսնում են ակցիաների` Ուկրաինայի իրադարձությունների վերաճման վտանգ:
Ընդդիմադիր "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, այս պահին առկա է ոչ ստանդարտ իրավիճակ, երբ շարժումը դուրս է եկել նմանատիպ ակցիաների մասին գաղափարների շրջանակներից, այն չունի կոնկրետ առաջնորդներ՝ վերածվելով ապակենտրոնացած ակցիայի: «Շարժումը շատ ճկուն է դարձել և դա նշանակում է, որ իշխանություններին շատ բարդ կլինի այն կանխել, վերցնել իրենց հսկողության տակ: Զանգվածների կառավարման աստիճանը բավականին բարձր է, ինչը նվազեցնում է անցանկալի սցենարիների հավանականության աստիճանը՝ արյունահեղության, հասարակական ցնցումների», - նշել է Մարտիրոսյանը VERELQ-ի հետ զրույցում:
Ստեղծված իրավիճակում քաղաքական գործիչը մեղադրում է երկրի իշխանություններին, քանի որ, ինչպես նա է վստահ, չի կարելի անվերջ սեղմել զսպանակը՝ անիմաստ սոցիալ-տնտեսական որոշումների տեսքով: Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել, կգնա արդյոք ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի ակցիայի ուժային ցրմանը, քանի որ առկա է ռիսկ, որ ուժային մեթոդները միայն կուժեղացնեն ակցիան, ինչպես դա տեղի ունեցավ հունիսի 23-ին:
«Ուժային ակցիայի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել իշխանությունների համար: Երկրի ներսում էսկալացիայից բացի, կա նաև այնպիսի ոչ պակաս կարևոր գործոն՝ միջազգային ռեզոնանս, հայտնի միջազգային կազմակերպությունների արձագանքը»,- նշել է նա:
Նրա խոսքով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման լիարժեք չեղարկումը նույնպես վտանգավոր է իշխանությունների համար, քանի որ իշխանությունների տարբեր ճյուղերի միջև կոշտ պայքարի պայմաններում, այդպիսի զիջումը լրջորեն կխաթարի իշխանությունների շարքերը:
Հակառակ տեսակետն ունի փորձագետ, Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը: Նա նշել է, որ ցույցը, ըստ էության, բաժանվել է երկու մասի՝ մեկը "Ոչ թալանին" շարժումը Ազատության հրապարակում, իսկ մյուսը՝ Բաղրամյան պողոտայում: Բոշյանն ասաց, որ Բաղրամյանի ակցիան սպառնում է վերածվել զանգվածային սադրանքների: Ինքը Բոշյանը հունիսի 28-ի երեկոյան, ցուցարարների փաստացի բաժանումից հետո, ներկա է գտնվել Բաղրամյան պողոտայում:
Այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտարարել է Բաղրամյան պողոտայում ցույցի հնարավոր ցրման մասին, ինքը սկսեց դուրս բերել կանանց և երեխաներին մինչև 22.00: Սակայն բախվեց ազատության համար իսկական պայքարողների հետ, սպորտային կազմվածքի տղամարդկանց հետ, ովքեր կոչ էին անում կանանց և երեխաներին չլքել Բաղրամյան պողոտան: Իր հարցին պատրաստվում են նրանք պայքարել ոստիկանների հետ՝ կանանց և երեխաների հետևում պատսպարվելով, սպորտային կազմվածքով մեկը նշեց, որ նրանք բոլորը պետք է ծեծված լինեն, որպեսզի բոլոր տեսնեն, թե ինչ վատն է ռեժիմը:
Այդ պահին ինքը հասկացավ, որ «քաջ տղամարդիկ» պայքարում են միայն պատսպարվելով կանանցով և երեխաներով: Նրա խոսքով, առկա է վտանգը, որ Բաղրամյան պողոտայի ակցիաները օգտագործվեն արտաքին ուժերը, օտարերկրյա հատուկ ծառայությունները՝ երկրի վերջնական ապակայունացման համար:
«Գոյություն ունի ապակայունացման կոնկրետ պատվեր: Իմ կարծիքով, ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցը Հայաստանում կոռուպցիայի մասին, որը հրապարակվել է Երևանում ակցիայի ամենաթեժ պահին, պետք է մեզ ինչ-որ բան հուշեր», - նշել է Բոշյանը մեզ հետ զրույցում: Դրա հետ մեկտեղ փորձագետը կարծում է, որ մեղավորության իր, այն էլ զգալի մասնաբաժինը ունի նաև ռուսական Ինտեռ ՌԱՕ ընկերությունը, որը Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատերն է:
«Ոչ մի տնտեսական հիմնավորում չի կարող արդարացնել Հայաստանի էլցանցերի հայտը, եթե գոյություն ունի Հայաստանի ներքին ապակայունացման վտանգ: Ավելին, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում և ընկերության անգործությունը, որն իրավիճակի հիմնական պատասխանատուն է: Այդ ֆոնի վրա ամբողջովին հիմարություն է թվում այն հայտարարութունը, թե Ինտեռ ՌԱՕ-ն Հայաստանում միայն բիզնեսով է զբաղվում և չի խառնվում քաղաքականությանը», - նշել է նա: