22.11.2024
Աուդիտը ՀԷՑ-ում կտևի 3-6 ամիս. Դավիթ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Ինտեռ ՌԱՕ-ն հերքում է “Հայաստանի էլցանցերի” վաճառքի շուրջ բանակցությունների մասին լուրը

Ինտեռ ՌԱՕ ընկերությունը հերքել է ԶԼՄ-ների՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" դուստր-ընկերության վաճառքի մասին տեղեկությունները: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է Ինտերֆաքսին, որ բանակցություններ չեն վարվում:

Մինչ այդ, Կոմերսանտը, հղում կատարելով սեփական աղբյուրներին նշել է, որ ռուսական հոլդինգն արդեն բանակցությունները է վարել ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հետ, այդ թվում "Տաշիր" ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի հետ:

Իրավիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որը ընկերությունը զգալի պարտքեր է կուտակել, որոնք այս պահին հասնում են մոտ 250 միլիոն դոլարի: Կարապետյանի կողմից Հայաստանի էլցանցերի գնման մասին տեղեկությունը հերքել են "Տաշիր Գրուպ" ընկերությունից:

"Հայաստանի էլեկտրական ցանցերը" մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու հայտ: Ընկերությունն առաջարկել է մեկ կիլովատ ժամի համար էլեկտրաէներգիայի սակագների այսօրվա 41.85 դրամի փոխարեն հասցնել 58.93 դրամի, իսկ գիշերայինը՝այսօրվա 31.85 դրամի փոխարեն հասցնել 48.93 դրամի:

Հանձնաժողովը հունիսի 17-ի նիստին հայտը բավարարել է մասնակի: Նիստի արդյունքում որոշում է կայացվել սակագները բարձրացնել 17 դրամի փոխարեն 6.93 դրամով: Այդ որոշումն էլ բուռն մեծ հասարակական դժգոհություն է առաջացրել: Բազմահազարանոց ակցիաները շարունակվում են մեկ շաբաթից ավել:

Ընկերության ազգայնացման հնարավորության մասին շաբաթ օրը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: