8.06.2025
ՀՀ-ն ու Չինաստանը խորացնում են պաշտպանական ոլորտում փոխգործակցությունը
prev Նախորդ նորություն

Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին վերադարձել է Հայաստան

Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող վերադարձել է Հայաստան՝ բուժումը շարունակելու նպատակով։ Այս մասին գրել է Twitter-ի իր միկրովլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:


Օրերս ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանից հետաքրքրվել էր հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակով։ Դեսպանը տեղեկացրել էր, որ տուժածն ապաքինվում է, և եգիպտացի մասնագետներն արդեն հնարավոր են համարում առաջիկա օրերին նրա տեղափոխումը Հայաստան։


Հիշեցնենք, որ Հուրգադայում հուլիսի 14-ին դանակով զինված անձինք հարձակում էին իրականացրել զբոսաշրջիկների դեմ: Զոհվել էր 2 անձ, տուժածների թվում կային ՀՀ 2 քաղաքացիներ։

Հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 25.4 տոկոսով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին