14.12.2024
Էրդողան. Թուրքիան ու Իրանը համատեղ գործողություններ են սկսում տարածաշրջանում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ–ն չի հաջողվի դուրս մղել ՌԴ–ին Մերձավոր Արևելքից

Արդեն երկար ժամանակ է`անկախ նախագահների փոփոխություններից, ԱՄՆ–ն չի դիտարկում Սիրիան, որպես լիիրավ և միացյալ պետություն` ամերիկացիները ցանկանում են կազմաքանդել Սիրիան և Մերձավոր Արևելքում ստեղծել նոր քրդական պետություն։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Գրիգորի Յարիգինը։

Փորձագետը նշել է, որ ԱՄՆ–ն այլևս չի հաջողվի տապալել Ասադին ու դուրս մղել ՌԴ–ին Մերձավոր Արևելքից։

Ըստ նրա, ամերիկացիները շարունակելու են աջակցել քրդերին` Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի տարածքների վրա քրդական պետություն ստեղծելու համար։