Հայաստանն ու Ղրղզստանը զգալիորեն զիջել են ԵԱՏՄ առավել խոշոր տնտեսություններին
Հայաստանն ու Ղրղզստանտ զգալիորեն զիջել են ԵԱՏՄ առավել խոշոր տնտեսություններին կապիտալի արտահոսքի առումով: Այս մասին հայտնում են Եվրասիական զարգացման բանկի լրատվական ծառայությունից:
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ չնայած Եվրասիական տնտեսական միության պետությունների տնտեսությունները 2016 թվականին կրճատվել են, ԵԱՏՄ անդամների պետությունների փոխադարձ ներդրումները արդեն սկսել են աճել: Սպասելի էր, որ ԵԱՏՄ կապիտալի խոշորագույն արտահանողներն են ռուսաստանյան ընկերությունները՝ նրանց է բաժին հասել ուղղակի օտարերկրյա ներդրումների 78 տոկոսը: Երկրորդ տեղում Ղազախստանն է՝ 13,5 %, երրորդ տեղում Բելառուսը՝ 7,8%: Հայաստանն ու Ղրղզստանտ զգալիորեն զիջում են առավել խոշոր տնտեսություններին:
Նոր այս երևույթը կայանում է նրանում, որ Ռուսաստանը սկսել է ոչ միայն ուղղել իր ներդրումները ԵԱՏՄ մյուս պետություններ, այլև սկսել է ավելի շատ ներդրումներ ստանալ հարևաններից՝ ԵԱՏՄ այլ պետություններից ուղղակի ներդրումների կուտակված ծավալը կազմել է 5 մլրդ դոլար: Չնայած այս ամենին, ուղղակի օտարերկրյա ներդրումներ հիմնական ստացող են շարունակում մնալ Բելառուսը (2016-ի վերջին՝ 8,6 мմլրդ դոլար) և Ղազախստանը (8,2 մլրդ դոլար նախորդ տարվա ավարտին):
Ըստ աղբյուրի, ռուսաստանյան ընկերություններն ավելացրել են ուղղակի ներդրումների ծավալը ԵԱՏՄ երկրներում: 2017 թվականի սկզբին ռուսական կապիտալի իմպորտի առաջատարն է Բելառուսը՝ 8,5 մլրդ դոլար, այնուհետ Ղազախստանը՝ 8,2 մլրդ դոլար, Հայաստանը՝ 3,4 մլրդ դոլար, Ղրղզստանը՝ 0,9 մլրդ դոլար: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ռուսական ներդրումների կեսից ավելին բաժին է հասնում վառելիքի համակարգին: Զգալի տեղ են զբաղեցնում նաև ներդրումները գունավոր մետաղների, IT, կապի ոլորտներում և ֆինանսական սեկտորում: