26.11.2024
Հայաստանն ու Ղրղզստանը զգալիորեն զիջել են ԵԱՏՄ առավել խոշոր տնտեսություններին
prev Նախորդ նորություն

Թուրք լրագրողն Աթաթուրքին «մեծ մանրէ» է անվանել

Թուրքիայի իշխանամետ Yeni Soz պարբերականի լրագրող Հասրեթ Յըլդըրըմը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին «մեծ մանրէ» է անվանել, որը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հանրապետության հիմնադրին «մեծ մանրէ» անվանելուց հետո լրագրող Հասրեթ Յըլդըրըմը մեծ թվով վիրավորանքներ ու սպառնալիքներ է ստացել, որից հետո ստիպված է եղել ներողություն խնդրել։


«Ամբողջ հասարակությունից ներողություն եմ խնդրում»,- ասել է նա՝ պնդելով, թե չի ցանկացել վիրավորել Աթաթուրքին։

Նշենք, որ Հասրեթ Յըլդըրմը՝ նկատի ունենալով Աթաթուրքին՝ ասել էր․ «մեծ մանրէի վարած քաղաքականության պատճառով մուրացկանությամբ ենք զբաղվում Եվրոպայում»։