23.11.2024
Հայաստանն աջակցություն է առաջարկել Վրաստանին ավերիչ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար
prev Նախորդ նորություն

Բրյուսելում Սարգսյանը քննարկել Արևելյան գործընկերությում առկա զարգացումները

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, գագաթնաժողովը վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Քննարկվել են Ռիգայի գագաթնաժողովից հետո Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի շուրջ մոտեցումները: Այսօր ուշ երեկոյան Հայաստանի նախագահը կվերադառնա Հայաստան: