Իրանագետ. Ասադն Իրանի միակ դաշնակիցն է արաբական աշխարհում
Իրանի գործունեությունը Սիրիայում արտահայտվում է այնտեղ հազարավոր զինվորների ներկայությամբ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների գնդից, այնպես էլ իրանամետ ուժերից`Հզբոլահից, Աֆղանստանից, Պակիստանից և Իրաքից զինյալ խմբերից, որոնք կենտրոնացած են ոչ թե Հոլանում, այլ Սիրիայի հարավում։ Այդ մասին data24.co.il–ին հայտարարել է իրանագետ Ռազմ Ցամտը։
Ըստ նրա, Իրանը ցանկանում է ամրապնդել իր ազդեցությունն Ասադի ռեժիմը պահպանելու համար։ Իրանը հենց դրա համար է մտել Սիրիա և խրախուսել ռուսական ուժերի մուտքը այդ երկիր։ Ասադն Իրանի միակ և լավագույն դաշնակիցն է արաբական աշխարհում։
Նրա խոսքով, ևս մի նպատակն է Հզբոլահին աջակցություն ցուցաբերելը։ Այդ նպատակով Իրանին անհրաժեշտ է Սիրիան։
Ռազմ Ցամտը հավելել է, որ Հզբոլահն Իրանին անհրաժեշտ է Իսրայելի դեմ հնարավոր հակամարտությունում։