22.11.2024
Երևանն անհանգիստ է. ընդդիմադիր տրամադրությունները սրվել են
prev Նախորդ նորություն

Կրեմլը հույս է հայտնում, որ իրավիճակը Երևանում արագ կկարգավորվի

Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հույս ունենալով, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Երևանում էլեկտրաէներգիայի կասեցման դեմ բողոքի ցույցերի մասին։

«Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, Հայաստանի, հայ ժողովրդի հետ մեզ միավորում են պատմական կապերը։ Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այնտեղ տեղի ունեցողին և, իհարկե, հույս ունենք, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի՝ օրենքի տառին համապատասխան և օրենքի խախտումներ չեն գրանցվի»,- «Ռիա Նովիստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։

ՀՀ ոստիկանությունը հունիսի 23-ի առավոտյան նախազգուշացումներից հետո ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված ցույցը: Ցույցը տեղի էր ունենում Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում՝ նախագահի նստավայրից ոչ հեռու:

Խաղաղ ցուցարարներին ցրելու հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը կիրառեց նաև ջրցան մեքենաներ: Ոստիկանություն բերման ենթարկվեցին 237 "Ոչ թալանին" նախաձեռնության կազմակերպիչներ, որոնց մի մասը հետագայում ազատ է արձակվեց: Բերման ենթարկվածների թվում կան նաև լրագրողներ: Նրանց տեխնիկան ամբողջությամբ ոչնչացվել է:

Լրագրողները, որոնք իրենց խմբագրությունների հետ են կապնվել ոստիկանական բաժանմունքներից հայտարարել են, որ իրենց նկատմամբ ուժ են գործադրել և ուժեղ ծեծի են ենթարկել: Կան նաև վիրավորներ, ովքեր հիվանդանոցներ են տեղափոխվել:

Այժմ Երևանի կենտրոնում մասսայական բողոքի ակցիաները վերսկսվել են: Ցուցարարները կրկին գտնվում են Բաղրամյան պողոտայի առաջնամասում, աղբամանների միջոցով պատնեշ են ստեղծել իրենց ու ոստիկանների միջև, և բանակցություններ են վարում ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: