22.11.2024
Կրեմլը հույս է հայտնում, որ իրավիճակը Երևանում արագ կկարգավորվի
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը կվերականգնի լրատվամիջոցներին հասցված վնասները. Գասպարյան

Ոստիկանությունը կվերականգնի լրատվամիջոցներին հասցված վնասները, այս մասին Gala TV–ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Հետևել եմ ամբողջ գործընթացին։ Ոստիկանության աշխատանքները համաչափ էին, և դրա արդյունքն է, որ մենք այսօր չունենք լուրջ վնասվածքներ», – ասել է նա՝ ավելացնելով, որ առկա թերությունները շատ կարճ ժամանակ անց կշտկվեն։

Ոստիկանապետը նաև նշել է, որ առկա թերություններից մեկը լրագրողների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքն է եղել, որի համար նա հայցում է լրագրողների ներողամտությունը։

Վլադիմիր Գասպարյանը նաև նշել է, որ տեղյակ է, որ վնասվել է լրագրողների տեխնիկան, և նշել է, որ ոստիկանությունը կփոխհատուցի հասցված վնասը։ «Կարծում եմ, որ ոստիկանությունը կվերականգնի լրատվական միջոցներին հասցված վնասները»,– ասել է նա:

Անցած գիշեր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների հետ մեկտեղ բռնության ենթարկված և ոստիկանության բաժին տեղափոխված լրագրողները կրել են վկայականներ, սակայն ոստիկանները շարունակել են վնասել նկարահանող սարքավորումները և խոչընդոտել են լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարումը:

Լրագորղների նկատմամբ ուժի կիրառման դեպքերի հետ կապված հայտարարությամբ են հադես եկել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, ինպես նաև Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ը: