Այժմ հայ հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրություններն առավել քան երբեք ուժեղ են: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն, որ հունիսի 22-ի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված սոցիալական բողոքը վերածվեց մասշտաբային քաղաքական ակցիայի: Այդ մասին VERELQ-ի հետ հարցազրույցում հայտարարեց Կովկասի ինստիտուտի գիտական աշխատակից Հրանտ Միքաելյանը՝ մեկնաբանելով հունիսի 22-23-ի Բաղրամյան պողոտայի վրա տեղի ունեցող իրադարձությունները:
Եթե սկզբում բողոքի ակցիայի ներկայացուցիչները պահանջում էին էլեկտրաէներգիայի սակագաների բարձրացման կասեցում, ապա հունիսի 22-ի ցույցի ժամանակ սկսեց հնչել "Սերժիկ հեռացիր" կարգախոսը: Միքաելյանի կարծիքով, ստեղծված իրավիճակում անգամ աննշույլ սոցիալական բողոքը վեր է ածվում քաղաքական իշխանության դեմ ուղղված ակցիայի:
ՀՀ ոստիկանությունը հունիսի 23-ի առավոտյան նախազգուշացումներից հետո
ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված ցույցը: Ցույցը տեղի էր ունենում Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում՝ նախագահի նստավայրից ոչ հեռու:
Խաղաղ ցուցարարներին ցրելու հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը կիրառեց նաև ջրցան մեքենաներ: Ոստիկանություն բերման ենթարկվեցին 237 "Ոչ թալանին" նախաձեռնության կազմակերպիչներ, որոնց մի մասը հետագայում ազատ է արձակվեց: Բերման ենթարկվածների թվում կան նաև լրագրողներ: Նրանց տեխնիկան ամբողջությամբ ոչնչացվել է: Կան նաև վիրավորներ, ովքեր հիվանդանոցներ են տեղափոխվել:
Այժմ Երևանի կենտրոնում մասսայական բողոքի ակցիաները
վերսկսվել են: Ցուցարարները կրկին գտնվում են Բաղրամյան պողոտայի առաջնամասում, աղբամանների միջոցով պատնեշ են ստեղծել իրենց ու ոստիկանների միջև, և բանակցություններ են վարում ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Քաղաքագետի կարծիքով, իրավապահ մարմինների բիրտ և շեշտակի արձագանքը ցույց է տալիս, որ իշխանությունները վախեցել են բողոքի ակցիայի հետագա շարունակությունից: «Իշխանություներն անհանգստացած էին, որ ցուցարարները վրաններ կտեղադրեն Բաղրամյան պողոտայում, ինչն անցանկալի հետևանքների կարող էր հանգեցնել քաղաքական իշխանության համար», - ասաց նա:
Ընդդիմադիր ուժերի բացակայությունը բողոքի ակցիաներին, փորձագետը բացատրեց ընդդիմության վարկաբեկվածությամբ հանրային ընկալման մեջ: Այդ պատճառով ցուցարարնեը չեն ցանկանում նրանց տեսնել որպես իրենց առաջնորդողների:
Ոստիկանության գործողութոյւնները խաղաղ ցուցարարների նկատմամբ մեկնաբանեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար
Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը ցուցարարների թույլ տված սխալների արդյունքն է:
«Կարծում եմ, որ ցուցարարները երկու սխալ գործեցին. առաջին սխալը ստրատեգիական էր, որ մերժեցին նախագահի առաջարկը: Հայաստանի 25 տարվա պատմության մեջ երբևէ չի եղել, որ որևէ նախագահ ցույցի մասնակիցներին նախագահի նստավայր հրավիրի: Սա քաղաքական մշակույթի տեսակետից, կարծում եմ, աննախադեպ էր: Մյուս սխալը մարտավարական էր՝ չընդունել ոստիկանության կոչը և չվերադառնալ Ազատության հրապարակ», - ասաց նա:
Ընդդիմադիր "Հայ ազգային կոնգրես" կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար
Արամ Մանուկյանը VERELQ-ին հայտնեց, որ ՀԱԿ-ը, եթե անգամ չի առաջնորդում բողոքի միջոցառումները, սակայն ամեն կերպ աջակցում է դրանց: "Մենք գտնվել ենք ոստիկանության բաժամունքներում, հանդիպել բերման ենթարկված ակտիվիստների հետ: Մենք ամեն ինչ անում ենք քաղաքացիկան շարժմանը աջակցելու համար", - նշեց նա՝ հիշեցնելով, որ Կոնգրեսը նաև պահանջել է իշխանություններից ազատ արձակել բոլոր բերման ենթարկված ակտիվիստներին:
Այս պահին փորձագետները և քաղաքական գործիչները դժվարանում են ասել, թե ինչպես կշարունակվեն իրադարձությունները Երևանում, և էլեկտրաներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան արդյոք կվերաճի իշխանության դեմ մասշտաբային ակցիայի: