25.11.2024
Արցախում արդբեջանական զինուժի արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
prev Նախորդ նորություն

Երևանն իր մատչելիությամբ երկրորդ տեղում է ռուսաստանցիների համար

Երևանը հայտնվել է ռուսաստանցիների համար ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկի երկրորդ հորիզոնականում: Այս մասին հայտնում են BSI Group-ի փորձագետները:


Լենտա.ռու-ն հիշեցնում է, որ սույն թվականի փետրվարի 23-ից ՌԴ քաղաքացիներին ընձեռվեց հնարավորություն Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Մարտին և ապրիլին ներքին անձնագրերով Հայաստան է այցելել ավելի քան 7 հազար ռուսաստանցի: Նշվում է, որ զբոսաշրջային այցելությունը Երևան կեցության և այլ ծառայություններով ամռանը կարժենա  22,8 հազար ռուբլուց սկսած: 


Առաջին հորիզոնականում Մինսկն է, ուր այցելությունը մեկ զբոսաշրջիկին կարժենա 18.5 հազար ռուբլուց սկսած: Առաջին եռյակը եզրափակում է Պրահան, իսկ ահա չորրորդ հորիզոնականում է հայտնվել Թբիլիսին: