ԻՊ-ը կարող է դաշնակից լինել Ադրբեջանի թուլացման հարցում. Վովա Վարդանով
Առաջին դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը հնարավոր է համարում «Իսլամական պետության» հետ համագործակցությունը՝ Ադրբեջանի թուլացման ու ոչնչացման հարցում։
«Ռուսաստանն, իհարկե, շինծու դաշնակից չէ։ Բայց հաշվի առնելով, որ այն նաեւ Ադրբեջանի դաշնակիցն է, վերջին հաշվով հավասարության նշան է դնում՝ փորձելով նստել երկու աթոռների»,- News.am-ի փոխանցմամբ նշել է նա՝ հավելելով, որ եթե այն դաշնակից չէ ընդդեմ Ադրբեջանի, ապա, պաշտպանություն է ընդդեմ Թուրքիայի։ 102-րդ բազայի առկայության պատճառն, ըստ նրա, այն է, որ Հայաստանն ինքը չկարողացավ այն հեռացնելու համար պայմաններ ստեղծել։
Վարդանովը հնարավոր է համարել ԻՊ-ի հետ համագործակցությունը։ «Դե իհարկե ոչ որպես թղթի վրա արձանագրված դաշնակից, այլ պարզապես մեզ համար հաճելի գործեր անող», - հստակեցրել է Վարդանովը։
Խոսելով 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների մասին՝ Վովա Վարդանովը նշել է, որ վերջին հաշվով կողմերի «հաշիվները» մոտավորապես հավասար են։