24.11.2024
ԻՊ-ը կարող է դաշնակից լինել Ադրբեջանի թուլացման հարցում. Վովա Վարդանով
prev Նախորդ նորություն

Թուրքիայում մաֆիայի պարագլուխը խոստովանել է, որ իրեն առաջարկել էին սպանել Հրանտ Դինքին

Թուրքիայի մաֆիոզ խմբավորումներից մեկի պարագլուխ Քուրշադ Յըլմազը հայտարարել է, թե 2005 թվականին գյուլենականների Անկարայի պատասխանատուն իրեն առաջարկել է սպանել Հրանտ Դինքին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դատախազին տված ցուցմունքում Քուրշադ Յըլմազը պատմել է, թե գյուլենականները ցանկացել են, որ ինքը նաեւ գյուլենականների մաֆիոզը լինի։

«Գյուլենականներից Իսմաիլ Է․-ն, ով համարվում էր գյուլենականների՝ Անկարայի պատասխանատուն, ինձ ասաց, որ պետք է սպանել Դինքին, քանի որ նա ցանկանում է Թուրքիայում հայկական լոբբի ստեղծել։ Նա ասաց, որ եթե ես կազմակերպեմ սպանությունն ու հանձնեմ սպանողին, ինձ վնաս չի լինի։ Երբ ես չընդունեցի այդ առաջարկը, նրանք իմ ու իմ ընկերուհու դեմ թակարդներ լարեցին»,-ասել է Քուրշադ Յըլմազը։