22.11.2024
Երկրաշարժի հետևանքով Իրանում երեք մարդ է զոհվել. ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

Հասան Ռուհանին ստացել է նախկին նախագահ Մուհամմադ Խաթամիի աջակցությունը

Իրանի նախկին նախագահ Մուհամմադ Խաթամին հայտարարել է, որ մայիսի 19-ի ընտրություններում կաջակցի երկրի գործող նախագահ Հասան Ռուհանիի թեկնածությանը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Նախկին նախագահը կոչ է արել Իրանի քաղաքացիներին նույնպես քվեարկել Ռուհանիի օգտին, ով, նրա կարծիքով, չնայած բոլոր դժվարություններին՝ հաջողությամբ իրագործում է իր պարտականությունները։

«Իշխանության ղեկին գտնվելու ժամանակ Ռուհանիին հաջողվել է լուծել Իրանում առկա խնդիրների մոտ կեսը։ Մենք պետք է շարունակենք ուղին նրա հետ՝ էլ ավելի բարդ խնդիրները հաղթահարելու համար։ Հանուն ավելի լավ ապագայի և հույսի իրականացման՝ անհրաժեշտ է կրկին քվեարկել Ռուհանիի օգտին»,- գրել է Խաթամին սոցցանցերից մեկի իր էջում։

Խաթամին 1997 թվականին դարձել էր Իրանի 5-րդ նախագահ, 2001 թվականին վերընտրվել երկրորդ ժամկետում։ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ տարաձայնությունների պատճառով Խաթամիի դեմ բազմիցս դրվել են արգելքներ ու սահմանափակումներ։