3.11.2024
Գնաճը ընտրությունների հետ կապ չունի՞. ԿԲ-ն պարզաբանում է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ մարտական ստորաբաժանումները կլքեն Իրաքը ԻՊ-ի դեմ գործողության ավարտից հետո. Էլ-Աբադի

Ամերիկյան ռազմական ստորաբաժանումները երկրում չեն մնա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողության դեմ ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր էլ-Աբադին։ Այս մասին հաղորդում է AFP-ին։

Ավելի վաղ AFP-ն՝ վկայակոչելով Իրաքի եւ ԱՄՆ-ի վարչակազմում անանուն պաշտոնյաներին, հայտնել է, թե Իրաքի վարչապետը բանակցություններ է վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ երկրում` ԻՊ-ի դեմ գործողության ավարտից հետո ամերիկյան զորամիավորման պահպանման շուրջ։ 


Էլ-Աբադին հայտնել է, որ ԱՄՆ ռազմական ստորաբաժանումները կլքեն երկիրը, իսկ ամերիկյան զինծառայողների մի մասը կմնա Իրաքում, սակայն միայն խորհրդականների իրավունքով, որոնք կօգնեն Իրաքի զինված ուժերին պահպանել «մարտական պատրաստականությունը անվտանգության ցանկացած սպառնալիքի նկատմամբ»։

Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է ոչնչացնել Սաուդյան Արաբիան
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը