Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է ոչնչացնել Սաուդյան Արաբիան
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը նախազգուշացրել է Սաուդյան Արաբիային, որ Թեհրանը կխնայի միայն մուսուլմանների համար սրբազան քաղաքները՝ Մեքքան և Մեդինան, եթե Էր-Ռիադը չմտածված կերպով գործի: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:
«Մենք նրանց խորհուրդ ենք տալիս հիմարություն չանել: Սակայն եթե նրանք որևէ չմտածված քայլ անեն, մենք կոչնչացնենք ամեն ինչ, բացառություն կլինեն միայն Մեքքան և Մեդինան»,-ասել է Դեհղանը:
Իրանցի նախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի արքայազնի տեղակալ պաշտպանության նախարար Մուհամադ բեն Սալմանը հայտարարել է, որ «իսլամական աշխարհի վրա իշխելու» Իրանի ցանկությունը խոչընդոտ է հանդիսանում Սաուդյան Արաբիայի հետ երկխոսություն սկսելու համար:
Մուհամադ բեն Սալմանի կարծիքով՝ Իրանը ցանկանում է հասնել Մեքքայի Քաաբային, որը սրբավայր է հանդիսանում աշխարհի բոլոր մուսուլմանների համար: «Մենք չենք սպասի Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմական գործողությունների, որպեսզի սկսենք դիմակայել Իրանին»,-հավելել է նա: