22.11.2024
Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է ոչնչացնել Սաուդյան Արաբիան
prev Նախորդ նորություն

Այաթոլա Խամենեի. Իրանցիների մասնակցությունն ընտրություններին կցնցի թշնամիներին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին հայտարարել է, որ իրանցիների մասայական մասնակցությունը քաղաքական և ընտրական գործընթացներում ոչ միայն ապահովելու է իսլամական պետության հարատևությունն ու ազգային շահերի միասնականությունը, այլև կցնցի թշնամիներին Իրանի հզորությամբ, փոխանցում է parstoday.com–ը։

Խամենեին նշել է, որ իրանցիների մասնակցությունը մայիսի 19–ին կայանալիք ընտրություններում`անկախ քաղաքական հայացքներիc, կապահովի ազգային արժանապատվությունն ու Իրանի հզորությունը։

Նա հավելել է, որ Իրանի երիտասարդ, 80 միլիոնանոց բնակչության ակտիվ մասնակցությունն ընտրություններին ահ կներշնչի Իրանի հակառակորդների մոտ։