22.11.2024
Փորձագետ. Սիրիայում կողմերից որևէ մեկի հաղթանակը ձեռնտու չէ Իսրայելին
prev Նախորդ նորություն

Գնաճը ընտրությունների հետ կապ չունի՞. ԿԲ-ն պարզաբանում է

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո սպառողները շուկայի տարբեր ապրանքատեսակների գնաճ արձանագրեցին: Մամուլն անմիջապես արձագանքեց այս փոփոխություններին՝ ծախսված գումարները փորձում են ետ բերել: Մասնավորապես, գրեթե անմիջապես թանկացավ բանանը, կարագը և այլ ապրանքատեսակներ:


Հայաստանի Կենտրոնական բանկը այս կապակցությամբ հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասված է.  


«Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը` -2,9%, ծառայությունների սակագներինը` -2,3%: Սննդամթերք ապրանքախմբի գնաճը հիմնականում պայմանավորված է եղել 2016/2017 թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ եռամսյակ, ինչպես նաեւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աստիճանական վերականգնմամբ:


Հարկ է նշել, որ ծառայությունների 12-ամսյա գնանկման մեջ դեռևս արտացոլված է գազի և հոսանքի սակագների իջեցման ազդեցությունը: Ապրիլ ամսվա գնաճային զարգացումները փաստում են, որ Դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրում նախանշված գնաճային ռիսկերը որոշակիորեն առարկայանում են, ինչը զգալիորեն նպաստում է 12-ամսյա գնաճի վերականգնման տեմպերի արագացմանը: Վերջինս իրական հիմքեր է ստեղծում երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում գնաճի կանխատեսումը աճի ուղղությամբ վերանայելու համար»: