25.08.2026
Ռոբերտ Քոչարյանի մոտ զարկերակային բարձր ճնշում է արձանագրվել․ նա տեղափոխվել է հիվանդանոց
prev Նախորդ նորություն

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունն արդեն ներկայացվել է դատարան։ Ենթադրվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։


Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, որը կապված է նախագահի պաշտոնում նրա ունեցած լիազորությունների հետ։


Հիշեցնենք՝ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը։


Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ստացվել, որ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական ու տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։


 


 

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել
Հաջորդ նորություն next