25.08.2026
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի մոտ զարկերակային բարձր ճնշում է արձանագրվել․ նա տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։


Ըստ կոմիտեի՝ Քոչարյանի մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով հրավիրվել է շտապօգնություն։


Հետագա հետազոտության նպատակով նա տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն։


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից էլ հայտնել են, որ նախկին նախագահը վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել։


«Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,- հայտնել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։


 Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն դատարան ներկայացնելու նպատակով։


 


 


 

 Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Հաջորդ նորություն next