Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Հակակոռուպցիոն կոմիտեում է:
Այսօր ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի որդի, գործարար Սեդրակ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ինչպես նաև «Այգեձոր» ՍՊԸ-ի ղեկավար Արամայիս Որսկանյանի նկատմամբ:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:
Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են այսօր առավոտյան: