21.08.2026
ՀՆԱ-ի 6.7% աճ. շինարարությունը դարձել է տնտեսության գլխավոր շարժիչը
prev Նախորդ նորություն

Երբ ավարտին կհասցվեն Հին Երևան և Ֆիրդուսի 33–րդ թաղամաս ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։


Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հին Երևան և Ֆիրդուսի 33–րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքներին և առկա իրավիճակին։ Մանրամասներ են ներկայացվել կառուցապատման, օտարման գործընթացների, չիրացված գույքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ։


Այս համատեքստում, քննարկվել են ծրագրերն ավարտին հասցնելուն ուղղված հնարավոր քայլերն ու գործողությունները։


Վարչապետն ընդգծել է երկու խոշոր քաղաքաշինական ծրագրերն ավարտին հասցնելու կարևորությունը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել աշխատանքները՝ այսօրվա քննարկման արդյունքներով ընդունված որոշումների հիման վրա։

«Երևանի գիշերները». ի՞նչ համերգներ են սպասվում երևանցիներին
Հաջորդ նորություն next