20.08.2026
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի և մարզադպրոցների մանկավարժների ատեստավորման մեկնարկի մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանում աճել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը

ՀՀ քննչական կոմիտեում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ (2025-ին՝ 344), որից 140-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 223-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում:


363 քրեական վարույթից 65-ը՝ 79 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 33 վարույթ՝ 35 անձի վերաբերյալ), 2-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 53-ը կարճվել է (2025-ին՝ 92), որից 44-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 56), իսկ 9-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 36), 1-ն ուղարկվել է այլ մարմին (2025-ին՝ 3), 19-ը` միացվել (2025-ին՝ 19), 20-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 12), 203-ը փոխանցվել է 2026 թվականի 2-րդ կիսամյակ (2025-ին՝ 185):


Դատարան ուղարկված 65 քրեական վարույթից 2-ը քննվել է սպանության, 1-ը՝ սպանության փորձի, 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 4-ը՝ ավազակության, 2-ը՝ կողոպուտի, 3-ը՝ գողության, 1-ը՝ շորթման, 4-ը՝ խուլիգանության, 7-ը՝ զենքի, զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված, 3-ը՝ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 32-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:


9 անչափահասի նկատմամբ (2025-ին՝ 56) որոշում է կայացվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին:


Քննված վարույթներով ձերբակալվել է 44 անչափահաս (2025-ին՝ 27), որից 18-ն ազատվել է արգելանքից (2025-ին՝ 17): 27 անչափահասի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան (2025-ին՝ 15), որից 15-ը բավարարվել է ամբողջությամբ (2025-ին՝ 5), 10-ը՝ մասնակի (2025-ին՝ 5), 2-ը մերժվել է (2025-ին՝ 5):


Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 35 միջնորդագիր է ներկայացվել։


 

ՀՆԱ-ի 6.7% աճ. շինարարությունը դարձել է տնտեսության գլխավոր շարժիչը
Հաջորդ նորություն next