20.08.2026
Լուսանկարը` Alphanews
prev Նախորդ նորություն

Զինծառայողի մահվան պատճառ դարձած տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):


Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:


Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։


 


 


 

Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից բռնագանձել ավելի քան 385 մլն դրամ և անշարժ գույք
Հաջորդ նորություն next