19.08.2026
Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
prev Նախորդ նորություն

Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. Պաշտպան

«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր ` երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ»,- այս մասին հայտնում է Մանուկյանի պաշտպան Տաթև Սողոյանը։


Նա նշել է, որ տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ:


Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա հուլիսի 9-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։


 

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցեր
Հաջորդ նորություն next