7.07.2026
Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ
prev Նախորդ նորություն

Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: 


Հիմքը Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունն է. «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։ Սրբազանը` որպես ընդդիմությանը ընտրած անձ, պահանջում է հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած զրպարտչական հայտարարությունները:


Ըստ Բագրատ Սրբազանի՝ Փաշինյանն այդ կերպ զրպարտել է, արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը և պահանջում է դատարանից, որպեսզի դատական վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները։


Բագրատ Սրբազանը պահանջել է Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 49,7 դրամ, որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:


Գործը դատարան է մուտքագրվել հուլիսի 6-ին, սակայն դեռ վարույթ չի ընդունվել։