7.07.2026
Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ է. Գագիկ Ծառուկյան
prev Նախորդ նորություն

«Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Ուժեղ Հայաստանում» վստահ են, որ իրենց վնասել է Ռուսաստանի հետ ասոցացվելը․ հակառուսական տրամադրությունները տարածվել են նաեւ իրենց վրա եւ ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ապրիլի 1-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունն էլ է իրենց մեծապես վնասել:


Պուտինն ասել էր. «Կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն… Մենք շատ կցանկանայինք, որ այդ բոլոր քաղաքական կուսակցությունները, գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին` ընտրությունների ընթացքում»։


Ըստ հարցումների, մինչ Պուտինի այդ հայտարարությունը մեր հանրության ընդամենը 13 տոկոսն էր Ռուսաստանի հետ կապում Սամվել Կարապետյանին, իսկ հայտարարությունից հետո` մոտ 55 տոկոսը:


 


 

Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի դեմ բռնաճնշումները
Հաջորդ նորություն next