30.06.2026
Դատը դեռ չի ավարտվել, բայց իշխանությունն արդեն պաշտոններ է բաժանում
prev Նախորդ նորություն

Ֆոն դեր Լայենի այցի իրական նպատակը

Հուլիսի 2-ին Հայաստան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը: Նրա այցը ներկայացվում է իբրեւ թե ռուսական սանկցիաների դեմ Հայաստանին օժանդակության դրսեւորում: Եվ Ֆոն Դեր Լայենն իհարկե Հայաստանում իր ասուլիսի ընթացքում գուցե միանգամից «սպառի» Հայասանի ամբողջ գյուղմթերքը՝ Ռուսաստանի ինադու:


Բայց, այդ ամենն իհարկե լապշան է, որ կկախվի հայ ժողովրդի ականջներից, իսկ Ֆոն Դեր Լայենի այցի բուն իմաստը անշուշտ լինելու է այն, թե Հայաստանը ինչպե՞ս է ապահովելու եվրոպական ռազմավարության համար առանցքային՝ տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կառուցումը, այլ կերպ ասած՝ ի՞նչ իրավական կարգավիճակ է տալու Եվրոպային: Իսկ մինչ այդ, քանի որ այդ կառուցումը հնարավոր չէ առանց Ադրբեջանին, Ֆոն Դեր Լայենն իհարկե Բաքու մեկնելուց առաջ Երեւանում պետք է ստանա հարցի պատասխան, թե Երեւանն ի՞նչ է տալու Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը համաձայնության տա ԵՄ բաժնեմասին:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Ադրբեջանը խոստովանել է Հայաստանի դեմ իր արշավի հաջողությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` news.ru
29.06.2026
ԵԱՏՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության կասեցման մեխանիզմները. ՌԴ ԱԳ փոխնախարար