«Մաքուր էջից սկսելու» հայեցակարգը կործանարար է Հայաստանի համար
Ինչպես նշել եմ ընտրությունից հետո, ընդդիմադիր ուժերն ունենահռելի ծավալի անելիք, ու այդ անելիքի հարցում էպատաժային եւ էմոցիոնալ աղմուկը լինելու է բացարձակապես միայն շեղող ու խանգարող: Իսկ աղմկողներ լինելու են շատ շատ, ու թեեւ այդ շարքում նաեւ միանգամայն անկեղծ մղումով ձայն բարձրաձայնողներ, այդուանդերձ գլխավորապես լինելու է կազմակերպված աղմուկ՝ հետընտրական միջավայրում ընդդիմության դաշտում ամեն ինչ «զրոյացնելու» եւ «զրոյից սկսելու» համար:
«Զրոյից սկսելը» ակնհայտորեն վերածում է Հայաստանի դեմ կիրառվող հավաքական տեխնոլոգիայի: «Զրոյից սկսելու» այսպես ասած փիլիսոփայությունը քանդում է հանրային մտքի հեռանկարները, առհասարակ՝ միտքը դարձնում է ավելորդ: Որովհետեւ «զրոյից սկսելու» համար առանցքայինը, առաջնայինը դառնում է մինչ այդ եղածը քանդելը, զրոյացնել:
Եվ այս «փիլիսոփայությունն» էր, որ պարզապես աններելիորեն մսխեց 2018-ին կուտակված հանրային դրական էներգիան ու պասումը, թույլ չտվեց, որ մաղվի եւ մնա հենց դա, այլ այդ դրական էներգիան ու սպասումը ինքը մաղվեց ու գնաց, թողնելով միայն ավելի ու ավելի խորացող փոխադարձ մաղձն ու անհանդուրժողությունը: Դա «զրոյից սկսելու» «կոնցեպտուալ» էֆեկտն էր:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան